ՌԴ-ի, Թուրքիայի, Սիրիայի ու Իրանի պաշտպանության և հետախուզության ղեկավարները հանդիպում են Մոսկվայում


ՌԴ-ի, Թուրքիայի, Սիրիայի ու Իրանի պաշտպանության և հետախուզության ղեկավարները հանդիպում են Մոսկվայում

  • 25-04-2023 15:14:08   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Թուրքիայի պաշտպանության նախարարը և ազգային հետախուզության կազմակերպության ղեկավարը ժամանել են Մոսկվա՝ մասնակցելու Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի և Սիրիայի պաշտպանության նախարարների և հետախուզական ծառայությունների ղեկավարների քառակողմ հանդիպմանը։
 
Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը TRT-ի հետ զրույցում ասել էր, որ Մոսկվայի հանդիպման նպատակը բանակցությունների միջոցով առկա խնդիրների շուտափույթ կարգավորումն է և տարածաշրջանում խաղաղություն և հանգստություն ապահովելը։
 
Անկարայի և Դամասկոսի միջև հարաբերությունները նորմալացնելու խորհրդակցությունները մեկնարկել են 2022-ի դեկտեմբերին, երբ Մոսկվայում հանդիպեցին Ռուսաստանի, Սիրիայի և Թուրքիայի պաշտպանության նախարարները։ Հիմա նրանց են միանում նաև Իրանի ներկայացուցիչները։
 
Մոսկվայում կայացել է Թուրքիայի, Ռուսաստանի և Սիրիայի պաշտպանության նախարարների հանդիպումը
Ակնկալվում է, որ այս չորս երկրների արտգործնախարարները ևս մայիսին կհանդիպեն Մոսկվայում, կոնկրետ ժամկետը համաձայնեցվում է։
 
Նախատեսվում է Անկարայի ու Դամասկոսի միջև հարաբերությունները կարգավորելու համար բարձր մակարդակով բանակցությունների հող ստեղծել, նախապատրաստել Թուրքիայի և Սիրիայի նախագահներ Ռեջեփ Էրդողանի ու Բաշար ալ-Ասադի հնարավոր հանդիպումը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play