Երևանում հիվանդին տեղափոխելիս, շտապօգնության մեքենան վրաերթի է ենթարկել երեխայի․ կան վիրավորներ


Երևանում հիվանդին տեղափոխելիս, շտապօգնության մեքենան վրաերթի է ենթարկել երեխայի․ կան վիրավորներ

  • 25-04-2023 19:25:29   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Ապրիլի 23-ին շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը, ժամը 12։00-ի սահմաններում Երևանի բնակիչ 61-ամյա Սամվել Շ․-ն իր վարած, Երևանի շտապօգնության կայանի հաշվեկշռում հաշվառված, Totota մակնիշի շտապօգնության ավտոմեքենայով Ազատության պողոտայում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակիչ 10-ամյա Ալեքսիա Մ․-ին։
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի հետևանքով Ալեքսիա Մ․-ն և շտապօգնության ավտոմեքենայի ուղևոր՝ Երևանի բնակիչ 16-ամյա Մարուշ Հ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, իսկ մյուս ուղևոր՝ Երևանի բնակիչ 60-ամյա Լաուրա Մ․-ն՝ թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գարիկ Վարոսյանի գլխավորությամբ։ Տեղում ծառայություն են իրականցարել նույն վաշտի պարեկ Նուշիկ Վարդանյանն ու կրտսեր պարեկ Թոռնիկ Ղուկասյանը;Վրաերթի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, քննիչ Հենրիկ Գրիգորյանի գլխավորությամբ։
 
Լուսանկարները՝ Գևորգ ՂազարյանիԾանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play