Այսօր Երևան-Կապան-Երևան փորձնական թռիչք կիրականացվի


Այսօր Երևան-Կապան-Երևան փորձնական թռիչք կիրականացվի

  • 26-04-2023 10:58:39   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Այսօր՝ ժամը 10։00-ին, նախատեսվում է իրականացնել Երևան-Կապան-Երևան փորձնական թռիչք L410 տեսակի օդանավով, տեղեկացնում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։
 
Ըստ նախարարության՝ իրականացվելու է օդանավակայանի մոտեցման սխեմաների փորձարկում։
 
Դեռ 2021-ի նոյեմբերին կառավարությունը հայտարարեց, որ գումար կհատկացնի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ «Սյունիք» օդանավակայանի կրած վնասների մարման համար:
 
Հիմնավորման մեջ նշվում էր, որ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն «Նովէյր» ավիաընկերությունից ստացել է համապատասխան հայտ Երևան-Կապան-Երևան կանոնավոր չվերթներ իրականացնելու նպատակով։
 
Չվերթների մեկնարկը նախատեսվում էր 2022-ի հունվարի 20-ից՝ շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play