Կարմիր խաչի միջնորդությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել հիվանդների նոր խումբ


Կարմիր խաչի միջնորդությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել հիվանդների նոր խումբ

  • 26-04-2023 13:10:34   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային, սիրտ-անոթային համակարգի ծանր հիվանդություններով և շտապ վիրահատական միջամտություններ պահանջող ախտաբանությամբ 16 անձ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։
 
11 բուժառուներ, ովքեր պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել էին ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։ 
 
«Արևիկ» բուժմիավորումում 3 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում: 
 
«Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում 7 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 2-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում։
 
Մինչ այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 353 հիվանդ։
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play