Իբրահիմ Քալըն. «Ֆրանսիայի նման երկրները բարդացնում են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը»


Իբրահիմ Քալըն. «Ֆրանսիայի նման երկրները բարդացնում են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը»

  • 26-04-2023 14:35:40   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Ֆրանսիայի նման երկրները բարդացնում են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը և այն օգտագործում են սեփական շահերի համար:
 
Այդ մասին, ըստ APA ադրբեջանական լրատվական գործակալության, ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով ավագ խորհրդական Իբրահիմ Քալընը:
 
Նրա փոխանցմամբ, Ֆրանսիան պարտավոր է հայ-ադրբեջանական երկխոսության հարցում առավել կառուցողական դիրք գրավել:
 
Քալընը նաև քննադատել է Ֆրանսիայում և ԱՄՆ-ում հայ համայնքների գործողությունները, պնդելով, թե «դրանք Հայաստանի համար դրական արդյունքներ չեն ապահովի»:
 
Էրդողանի ավագ խորհրդականը նաև պնդել է, թե «պետք է լուրջ ընդունել Խանքենդիում և դրա շրջակայքում ապրող հայերին Ադրբեջանի կողմից տրամադրվող կյանքի և գույքի անվտանգության երաշխիքները, որոնք մենք համարում ենք խաղաղ գործընթացի ամենակարևոր հիմնասյուներից մեկը»:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play