Էրդողանը չեղարկել է նաև այսօրվա նախընտրական հանդիպումները


Էրդողանը չեղարկել է նաև այսօրվա նախընտրական հանդիպումները

  • 27-04-2023 10:24:02   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը չեղարկել է այսօր նախատեսված նախընտրական միջոցառումները՝ առողջական խնդիրների պատճառով, հայտնում են արևմտյան լրատվամիջոցները։
 
Միևնույն ժամանակ, ինչպես պարզաբանել է «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահը, Էրդողանը որոշել է տեսակապով մասնակցել այսօր նախատեսված հանդիսավոր արարողությանը` ռուսական արտադրության միջուկային վառելիքը առաջին թուրքական ատոմակայանի էներգաբլոկ մատակարարելու կապակցությամբ:
 
Ավելի վաղ նախատեսվում էր, որ Թուրքիայի նախագահը գնալու է ատոմակայան։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play