Ինչ է խոսել ՄԻՊ-ը ՀՀ ներթափանցած և կալանավորված ադրբեջանցիների հետ, երբ այցելել է նրանց


Ինչ է խոսել ՄԻՊ-ը ՀՀ ներթափանցած և կալանավորված ադրբեջանցիների հետ, երբ այցելել է նրանց

  • 27-04-2023 13:49:14   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. ՀՀ ՄԻՊ-ի խոսքով՝ Հայաստանում կալանավորված երկու ադրբեջանցի զինծառայողների պահման վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է նաև ՀՀ-ի միջազգային բոլոր գործընկերներին։
 
«Սա նուրբ հարց է և պահանջում է նուրբ լուսաբանում, մեր ոլորտին վերաբերելի արտաքին քաղաքականության տեսանկյունից կարևոր գործիք է։ Նրանց այցելել եմ որպես ՀՀ ՄԻՊ-ի մանդատի շրջանակներում, քննարկվել են իրենց իրավունքների ապահովումը ու պահման պայմանները: Շատ կարևոր հանգամանք կա, որ այս տեղեկատվությունը անմիջապես փոխանցվել է բոլոր միջազգային գործընկերներին»,- Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց նա։
 
Ըստ նրա՝ ադրբեջանցի զինծառայողները չեն դժգոհել սննդից, ջրից։ Նրանց նկատմամբ պետական մարմինների և պաշտոնատար անձանց կողմից վատ վերաբերմունք չի եղել:
 
ՄԻՊ-ը նրանց տեղեկացրել է նաև, թե ինչպես կարող են անհրաժեշտության դեպքում դիմել ՀՀ ՄԻՊ-ի գրասենյակին։
 
Հիշեցնենք՝ ՊՆ հաղորդագրության համաձայն՝ ապրիլի 10-ին՝ ժամը 01:00-02:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել էր Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող: 3 օր անց՝ ապրիլի 13-ին, ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել էր ադրբեջանցի երկրորդ զինծառայողը, փոխանցվել՝ ԱԱԾ-ին:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play