Ռեկորդային թվով ինքնասպանություններ են գրանցվել ԱՄՆ-ի<br /> բանակում<br />


Ռեկորդային թվով ինքնասպանություններ են գրանցվել ԱՄՆ-ի
բանակում

  • 29-01-2009 15:20:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հունվարի 29-ին կհրապարակվի ԱՄՆ-ի բանակի հաշվետվությունը, համաձայն որի ինքնասպանությունների թիվը զինծառայողների շրջանում անցած տարի հասել է առավելագույնի վերջին 28 տարիների ընթացքում: Ըստ CNN-ի տվյալների, այսօր պաշտոնապես կհայտարարվի Ազգային գվարդիայում աշխատող եւ պահեստազորում գտնվող իսկական զինվորական ծառայության զինվորների ինքնասպանության 128 հաստատված դեպքերի մասին: Հետաքննության մեջ է եւս 15 այդպիսի դեպք: Ինքնասպանությունների հիմնական պատճառները, ամերիկյան բանակի ներկայացուցիչների կարծիքով, ֆինանսական դժվարություններն են, ինչպես նաեւ զինծառայողների նկատմամբ դաժան վերաբերմունքի եւ փոխհարաբերությունների խնդիրները:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play