Թուրքիան դատապարտում է Երևանում «Նեմեսիս» գործողության մասնակիցների հուշակոթողի տեղադրումը


Թուրքիան դատապարտում է Երևանում «Նեմեսիս» գործողության մասնակիցների հուշակոթողի տեղադրումը

  • 27-04-2023 14:08:40   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Պաշտոնական Անկարան խստորեն դատապարտել է Երևանում «Նեմեսիս» գործողության մասնակիցների հուշարձանի տեղադրումը, որը, ինչպես նշված է Թուրքիայի արտգործնախարարության հայտարարությունում, նվիրված է 1920-ական թվականներին օսմանյան քաղաքական ու ռազմական առաջնորդների ու ադրբեջանցի պաշտոնյաների և նույնիսկ օսմանյան պետության որոշ հայազգի քաղաքացիների սպանությունների մեղավորներին։
 
Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարել է, թե «այդ ամոթալի հուշարձանի բացումը փառաբանում է հրեշավոր ահաբեկչությունների ճանապարհը բացած արյունալի գործողությունը, որի արդյունքում սպանվել են 31 թուրք դիվանագետներ և նրանց ընտանիքի անդամներ»։
 
«Նման կարգի սադրիչ քայլերն անհամատեղելի են Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունները նորմալացնելու գործընթացի ոգու հետ, ոչ մի կերպ չեն նպաստի տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու ջանքերին:
 
Ընդհակառակը՝ բացասական ազդեցություն կունենան նորմալացման գործընթացի վրա», - ասված է Թուրքիայի արտգործնախարարության հայտարարությունում։
 
Ավելի վաղ հուշակոթողի տեղադրումը դատապարտել էր Ադրբեջանը։
 
Երևանի Օղակաձև այգում «Նեմեսիս» գործողության հեղինակներին նվիրված հուշակոթող-աղբյուրը բացվել է ապրիլի 25-ին։
 
Արձանն, ըստ այդ նախաձեռնության հեղինակների, պետք է հավերժացնի 1915 թվականի Հայոց ցեղասպանությունն իրականացրած երիտթուրք պարագլուխներից և 1918-ի Բաքվում հայերի ջարդերը կազմակերպիչներից վրեժ լուծած հայորդիների հիշատակը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play