Նախկինների ներկա նիկոլյան կերպարը


Նախկինների ներկա նիկոլյան կերպարը

  • 27-04-2023 14:27:49   | Հայաստան  |  Վերլուծություն

Հարգելի հայրենակիցներ՝  չէի կարող որպես ֆինանսիստ և նաև քաղհասարակության  ներկայացուցիչ, չասել այն, ինչն ուղղակիորեն երկիրս տանում է դեպի տոտալ կործանման:
 
Լինելով գաղափարի մարտիկ և ապագա բարոյական տեսլականի պայքարող, մարտնչող գաղափարի ջատագով՝ պետք է ասեմ, դուք ովքեր   նամուսից եք խոսում, երկիրս օր օրի ավելի եք մոտեցնում կործանման՝ ձեր ցինիզմի, եսակենտրոնության պատճառով: Նիկոլյան ներկա արնքամ, վիրավոր, խոցված իմ հայրենիք, այս բիբլիական հողի վրա ապրող, մաքառող գիտակից ազգ, ու իհարկե այս սուրբ հողը՝ ձեր գարշելի ներկայությամբ ու շնչով պղծող, անդեմ խառնաբող, դուք ներկայիս  ողբերգական իրավիճակի պատասխանատուն:
 
Դադարել եմ այլևս ապշելուց, երբ լսում եմ թե ինչպես են նախկին  ազգաքանդ տականքները մեղադրում ներկա  իշխանություններին ՝ երկիրը թուրքին հանձնելու մեջ: 2018 թ, մոլեռաանդ դեմքեր, հույզերով լի սպասումներ,  նախկինների շողքից, կերպարներից զզված հոգնաբեկ հայոց ազգը ոտքի կանգնեց, կարծես թե ասեց ոչ թալանին, նիհիլիզմին, հայադավ տականքներին, ու այդ համոզումով էլ շատերը սկսեցին երգել, տոնել, ցնծալ, թնդացնել հաղթական շեփորները՝ մտածելով, որ սույն հրեշտակի քողը գլխին դրած ճամարտակը, եկել է փրկելու, տանելու իրենց եդեմական այգիներով, տալու իրենց բյուր-հազար  մարդկանց սպասումները, իրականացնելու նրանց բաղձալի երազանքները, բայց հրեշտակը պարզվեց ծաղրածու սատանա էր, այն էլ  բավականին ճարպիկ, ստերի գերագույն վարպետ, որկրամոլ ժպտադեմ սատանա:
 
Հարգելի հայրենակիցներ սիրելի սփյուռք, նիկոլյան տռագետիկ, շինծու, գույներով համեմված հայրենասիրական թատրոնը տվեց մեզ, ավելի ճիշտ բոլոր նրանց այն կործանարար գինը, որոնք դեռ հավատում են սատանայի աճպարարական հոգեթով լույսերին: Որովհետև ազգը, այլ ոչ թե ամբոխը, չեն կարող հավատալ, կամ փորձել դեռ ինչ-որ մեկին հավատացնել, որ սույն խեղկատակը, մեղք չունի և նա կարող է փրկել, իր իսկ ձեռքով բյուր արժեքներ թաղած, երկիրը կործանման եզրին հասցրած  ինչ- որ մի բան: Նիկոլ Փաշինյանը նախկին երեք ղեկավարների ամբողջական ռեբրենդինգ եղած հոյակապ տարբերակն է, որը տառացիորեն համաշխարհային ռեկորդներ է խփում իր խաբեության, թրքասիրության վարպետության դասերով, որակներով:  Անկախությունից հետո ոչ ոք, ոչ մի ղեկավար այդպես էլ չսիրեց, չկառուցեց այս  բազմաչարչար, ավետյաց երկիրը: Դուք պարոնայք չարիքներ, հայոց պատմության  հազարամյակի  գարշելի հիդրաներ՝  ներկեցիք Հայաստանը ձեր մուգ և արնաբոսոր  գույներով: Մարդկանց դիալեռների վրա  ստեղծեցիք յուրաքանչյուրդ ձեր սեփական ցեղապետություններն ու ավազե հատիկներից պատրաստված կայսրությունները, քաչ գիտակցելով, որ վաղ թե ուշ այն դոմինոյի էֆեկտով փուլ է գալու: Ու դեռ մտածում եք, կամ փորձեք որոշակի  զանգվածի ապացուցել, համոզել, որ դուք երկիր եք պահել, կամ ինչ-որ բան եք կառուցել: Ազնավուրի, Քրքորյանի, մնացյալ այլ մեկենաս, ֆիլանտրոպ իսկական,  անշահախնդիր հայորդիների  անվան, ֆինանսների շնորհիվ, քողի տակ, մեջը փայ մտնելով, ցույց տվեցիք, փոշի փչեցիք  այս տառապյալ, ու վշտալլուկ ազգի աչքերին, թե իբր կառուցել եք երկիր,  լկտիաբար  չնշելով իրական բարերարների և հայոց պետականության անկյունաքարերը կառուցողների անունները:  Ես Գերմանիայի Բիելեֆելդ քաղաքից եկա, ժամանակին մտածելով, որ հնարավոր է գոնե դույզն - ինչ բան փոխել դեպի դրականը, գեղեցիկը, դեպ իրական բարին, բայց….. բայցերը շատ են, ու չնայած իմ հայացքների, գրառումների համար հալածվել եմ, միևնույն է ասել ու ասելու եմ այն ինչը արդարությունն է պահանջում, ի փառս հայ ազգի, ի հիշատակ  մեր մարտիրոսված  քաջարի տղաների և ի բարօրություն հայոց պետականության:
 
Վերջում հավելեմ, նիկոլյան ներկա կեղեքիչները, նախկին  նյութապաշտ, փողն ու ոսկին հայրենիքից ու սեփական ընտանիքից, ապագայից վեր դասող կուսական ստահակները վաղ թե ուշ ստանալու, թե ժողովրդից և թե Աստծուց իրենց արժանի և այդքան սպասված ցանկալի պատիժը:
 
Սեր ու տոկունություն չարքաշ, բայց միշտ հավերժ, կանգուն ազգիս, Հարգանոք ֆինանսիստ Արման Թորոյան:
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play