Ռուսաստանի ԱԳ փոխնախարարը հանդիպումներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի դեսպանների հետ


Ռուսաստանի ԱԳ փոխնախարարը հանդիպումներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի դեսպանների հետ

  • 28-04-2023 10:51:21   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը առանձին հանդիպումներ է անցկացրել Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի դեսպանների հետ:
 
Ըստ ռուսական կողմի հաղորդագրության՝ քննարկվել է իրավիճակը Լաչինի միջանցքում և ընդհանրապես Լեռնային Ղարաբաղում:
 
Ավելի վաղ Մոսկվան հաղորդեց, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում է համաձայնեցվել: Հայաստանի արտգործնախարարությունը հաստատել է այս տեղեկությունը՝ չհստակեցնելով հանդիպման ժամկետը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play