ԱՄՆ–ն նպատակ ունի այլ երկրներին Ռուսաստանի և Չինաստանի հետ դիմակայության դրդել. Շոյգու


ԱՄՆ–ն նպատակ ունի այլ երկրներին Ռուսաստանի և Չինաստանի հետ դիմակայության դրդել. Շոյգու

  • 28-04-2023 11:24:06   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն նշել է, որ Վաշինգտոնն ու նրա դաշնակիցները լրջորեն քայքայել են անվտանգության համաշխարհային ճարտարապետությունը` փորձելով պահպանել գլոբալ գերիշխումը։
 
Ուկրաինայում իրադարձությունները հաստատում են, որ Վաշինգտոնն ու նրա դաշնակիցների միտված են մյուս երկրներին դրդելու Մոսկվայի և Պեկինի հետ ռազմական դիմակայության։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այսօր Նյու Դելիում ՇՀԿ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդակցության ժամանակ հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
 
«Այսօր Վաշինգտոնն ու նրա հանցակիցներն իրագործում են իրենց ռազմավարական գաղափարը, որը կայանում է նախևառաջ Ռուսաստանի և Չինաստանի հետ մյուս երկրներին ռազմական դիմակայության դրդելու մեջ։ Նման հանցավոր քաղաքականության վառ ապացույցն է Ուկրաինայում տեղի ունեցող հակամարտությունը։ Դրա իրական նպատակը Ռուսաստանին ռազմավարական պարտության մատնելն է, Չինաստանի համար սպառնալիք ստեղծելն ու աշխարհում սեփական մենաշնորհային դիրքը պահպանելը», – ասել է Շոյգուն։
 
ՌԴ պաշտպանության նախարարը նշել է որ «այդ նպատակով 2014 թվականին մայդանի հակասահմանադրական հեղափոխության համար ավելի քան 5 մլրդ դոլար էր ծախսվել, ինչը ՌԴ սահմաններին թշնամական ազգայնական ռուսատյաց ռեժիմի ձևավորման է հանգեցրել` շտապելով լուծել «ռուսական հարցն» Ուկրաինայում։
 
Շոյգուն փաստել է` հաշվի առնելով այն, որ Կիևը հրաժարվել է կատարել Մինսկի համաձայնագրերը, և որ Դոնբասի բնակիչներին իրական վտանգ է սպառնում, ՌԴ–ն որոշում է կայացրել ռազմական հատուկ գործողության անցկացման վերաբերյալ։
 
ՌԴ ՊՆ ղեկավարը հայտարարել է նաև, որ Վաշինգտոնն ու նրա դաշնակիցները լրջորեն քայքայել են անվտանգության համաշխարհային ճարտարապետությունը` փորձելով պահպանել գլոբալ գերիշխումը։
 
«Նրանց նախաձեռնությամբ է սկսվել սպառազինությունների վերահսկման և վստահության ամրապնդման վերաբերյալ հիմնական պայմանավորվածությունների ձախողման և ապամոնտաժման գործընթացը», – ասել է Շոյգուն։
 
Նա հիշեցրել է, որ Վաշինգտոնը սկզբում միակողմանիորեն դադարեցրել է հակահրթիռային պաշտպանության վերաբերյալ ամերիկա–խորհրդային պայմանագրի գործողությունը, հրաժարվել վավերացնել Եվրոպայում սովորական ԶՈւ–ի վերաբերյալ պայմանագիրն ադապտացնելու մասին համաձայնագիրը, այնուհետև դուրս է եկել Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման և Բաց երկնքի մասին պայմանագրերից։
 
Շոյգուն նշել է, որ ՇՀԿ գործընկերների հետ ներկայիս հանդիպումը տեղի է ունենում ծայրահեղ անկայուն միջազգային իրավիճակում։
 
«Նոր բազմաբևեռ աշխարհի կայացման գործընթացում արմատական, դինամիկ և անդառնալի փոփոխություններ են տեղի ունենում։ Դրան ակտիվ հակազդում է հավաքական Արևմուտքը», – փաստել է ՌԴ ՊՆ ղեկավարը։
 
ՇՀԿ-ն միջազգային կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2001 թվականին։ Անդամներն են Հնդկաստանը, Ղազախստանը, Չինաստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը, Պակիստանն ու Ուզբեկստանը։ Դիտորդներն են Աֆղանստանը, Բելառուսը, Իրանը և Մոնղոլիան, գործընկեր երկրները` Ադրբեջանը, Հայաստանը, Կամբոջան, Նեպալը, Թուրքիան և Շրի Լանկան:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play