Զելենսկին ողջունում է ԵԽԽՎ բանաձևը, ըստ որի՝ Ռուսաստանի կողմից ուկրաինացի երեխաների բռնի տեղափոխումը ցեղասպանություն է


Զելենսկին ողջունում է ԵԽԽՎ բանաձևը, ըստ որի՝ Ռուսաստանի կողմից ուկրաինացի երեխաների բռնի տեղափոխումը ցեղասպանություն է

  • 28-04-2023 12:02:11   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ողջունել է երեկ Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ընդունած բանաձևը, որում ասվում է՝ Ռուսաստանի կողմից ուկրաինացի երեխաների բռնի տեղափոխումը ցեղասպանություն է։
 
Բանաձևը կոչ է անում երեխաներին անվտանգ վերադարձնել Ուկրաինա՝ հավելելով, որ երեխաների տեղափոխման փաստագրված ապացույցները «համընկնում են ցեղասպանության միջազգային սահմանմանը»։
 
Իր երեկոյան տեսաուղերձում Զելենսկին այս բանաձևը որակել է կարևոր որոշում, որը կօգնի «Ռուսաստանին և նրա առաջնորդներին պատասխանատվության ենթարկել»:
 
Իր հերթին, Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալը Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին հրավիրել է այցելել Ուկրաինա և օգնություն խնդրել հազարավոր երեխաների հայրենիք վերադարձնելու համար, որոնք տեղափոխվել են Ռուսաստան կամ Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքներ Մոսկվայի ներխուժումից հետո:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play