ԵՄ առաքելությունը հնարավորություն է տալիս սահմանին լարվածությունը թուլացնելու. Կատրին Կոլոննա


ԵՄ առաքելությունը հնարավորություն է տալիս սահմանին լարվածությունը թուլացնելու. Կատրին Կոլոննա

  • 28-04-2023 12:11:43   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը բարձր է գնահատում Եվրամիության դիտորդական առաքելության աշխատանքը Հայաստանում։ Այդ մասին նա ասել է Ջերմուկում Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննայի հետ հանդիպմանը: 
 
«Միանշանակ, ես բարձր եմ գնահատում Եվրամիության դիտորդական առաքելության աշխատանքը Հայաստանի Հանրապետությունում։ Այդ աշխատանքով Ադրբեջանի զինված ուժերն իրենց առավել զսպված են զգում։ Շատ լավ է ստացվում  Հայաստանի Հանրապետության սահմաններին աշխատանքը»,- նշել է Ասրյանը:
 
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը Հայաստանի և ԵՄ դիտորդական առաքելության համագործակցությունը դրական է գնահատում:
 
«Ես արձանագրում եմ, որ ձեզ հետ համագործակցությունը շատ դրական է: Մեզ համար դրական արդյունքներ է տալիս այդ աշխատանքը։ Այն մեզ հնարավորություն է տալիս դիտորդական աշխատանքի շնորհիվ տեղից տեղեկություններ ստանալու, որոնք օգտակար են ԵՄ անդամ պետությունների համար։ Սա դիտորդական առաքելություն է, զինված չէ, նպատակը պարզապես հետևելն է իրավիճակին, սակայն այդ ներկայությունը ամեն դեպքում հնարավորություն է տալիս լարվածությունը թուլացնելու»,- ասել է Կատրին Կոլոննան։  
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play