Դատապարտում ենք միակողմանի քայլերը․ Ֆրանսիայի ԱԳ նախարարը՝ ադրբեջանական զինված ուժերի առաջխաղացումների մասին


Դատապարտում ենք միակողմանի քայլերը․ Ֆրանսիայի ԱԳ նախարարը՝ ադրբեջանական զինված ուժերի առաջխաղացումների մասին

  • 28-04-2023 12:54:39   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Արմենպրես. Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնան շեշտում է՝ Ադրբեջանը պետք է կատարի Լաչինի միջանցքով մարդկանց և տրանսպորտային միջոցների ազատ տեղաշարժն ապահովելու վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշումը։  Ջերմուկում լրագրողների հետ զրույցում Կոլոնան նշեց՝ շատ կարևոր է դատարանի որոշումը հարգելը, որովհետև դա է իրավական իրականությունը, իսկ որոշման չկատարումը խաթարում է առանց այդ էլ անվստահության առկա մթնոլորտը։
 
Անդրադառնալով ադրբեջանական զինված ուժերի առաջխաղացումներին ՝ Կոլոնան ընդգծեց, որ Ֆրանսիան դատապարտում է նմանատիպ միակողմանի քայլերը։ «Ֆրանսիան դատապարտել և դատապարտում է նման  միակողմանի քայլերը։ Մենք դա ասում ենք այստեղ, ես դա հանրայնորեն ասել եմ նաև երեկ Բաքվում։ Դատապարտում ենք միակողմանի քայլերը, դատապարտում ենք դատարանի որոշման չկատարումը։ Դատարանը իր վճիռն է կայացրել, շատ կարևոր է հարգել այդ վճիռը, որովհետև դա է իրավական իրականությունը և որովհետև չկատարելը նաև խաթարում է առանց այն էլ անվստահության առկա մթնոլորտը»,- ասաց նախարարը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play