Էրդողանն առցանց կմասնակցի Ադանայում կամրջի բացման արարողությանը


Էրդողանն առցանց կմասնակցի Ադանայում կամրջի բացման արարողությանը

  • 28-04-2023 13:42:52   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ադանայում կամրջի բացման արարողությանը նույնպես կմասնակցի տեսակապի միջոցով:
 
Այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը՝ նշելով, որ տեղում կլինի երկրի առաջին փոխնախագահ Ֆուաթ Օքթայը, որը, ըստ ծրագրի, կայցելի երկրաշարժից տուժածներին, կհանդիպի քաղաքացիների հետ Սինջանի քաղաքապետարանի տոնավաճառում:
 
Էրդողանը, բժիշկների խորհրդով, չորեքշաբթի օրը բաց էր թողել նախընտրական մի շարք միջոցառումներ։ Հինգշաբթի էլ տեսակապի միջոցով է մասնակցել «Աքկույու» ԱԷԿ-ի միջուկային վառելիքով լիցքավորման արարողությանը:
 
Թուրքիայի նախագահի աշխատակազմի ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնն ավելի վաղ հերքել էր Էրդողանի՝ սրտի կաթվածի մասին տեղեկությունը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play