ՕՊԵԿ-ը ենթադրում է նավթի արդյունահանման նոր կրճատում<br />


ՕՊԵԿ-ը ենթադրում է նավթի արդյունահանման նոր կրճատում

  • 29-01-2009 15:10:00   | Շվեյցարիա  |  Միջազգային
ԴԱՎՈՍ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՕՊԵԿ-ի գլխավոր քարտուղար Աբդալլա ալ-Բադրին չի բացառում նավթի արդյունահանման նոր կրճատման հնարավորությունը կազմակերպության անդամ երկրների կողմից` նավթի համաշխարհային շուկայի կայունությունը վերականգնելու նպատակով: Նա «չափազանց ցածր» է համարում անգամ նավթի մեկ բարելի 50 դոլար արժեքը: Ներկայումս գտնվելով Դավոսի տնտեսական համաժողովում` Աբդալլա ալ-Բադրին Al-Sharq Al-Awsat թերթի հետ զրույցի ժամանակ ասել է, որ ՕՊԵԿ-ը, որն արդեն նավթի հանույթը անցած տարվա սեպտեմբերից սկսած կրճատել է օրական 4,2 մլն. բարելով, այդ թվում 2 մլն. բարելով ՕՊԵԿ-ի Ալժիրում կայացած վերջին համաժողովում, «եւս մեկ անգամ եւ առանց տատանվելու նոր որոշումներ կընդունի համաշխարհային շուկայում կայունությունը վերականգնելու համար»: «Նավթի մեկ բարելի արժեքի մինչեւ 50 դոլար աճի դեպքում անգամ այդ գինը անչափ ցածր կլինի: Այն չի խթանում (նավթ արտադրողներին) մեծացնելու կապիտալ ներդրումները (նավթի ոլորտում)»,- ասել է ՕՊԵԿ-ի գլխավոր քարտուղարը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play