Բանակցություններ են սպասվում. ԱԽ քարտուղարը՝ խաղաղության պայմանագրի մասին


Բանակցություններ են սպասվում. ԱԽ քարտուղարը՝ խաղաղության պայմանագրի մասին

  • 28-04-2023 14:57:28   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Ջերմուկում ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացին:
 
Հարցին՝ 40 օրից ավելի է՝ Հայաստանը չի փոխանցում խաղաղության պայմանագրի առաջարկները, ի՞նչ փուլում է գործընթացը, ե՞րբ է փոխանցվելու, և կա՞ն արդյոք խնդրահարույց կետեր, Արմեն Գրիգորյանը պատասխանեց՝ բանակցություններ սպասվում են:
 
«Մոտ շրջանում սպասվում են բանակցություններ, քննարկումներ են ընթանում: Ադրբեջանը ևս ուշացրել է նախկինում... երբ օրինակները մենք փոխանցել ենք. դա շատ նորմալ է: Մենք չենք փոխանցել մի պատճառով, որովհետև նախատեսվում էին բանակցություններ, դա է պատճառը: Կարծում եմ՝ Ադրբեջանն ընդամենը միջազգային հանրության ուշադրությունն այլ կարևոր հարցերից շեղելու քաղաքականություն է վարում»,- ասաց Գրիգորյանը:
 
Հեղինակ՝ Լուսինե Մուրադյան
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play