Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ անօդաչուներ կարտադրեն


Ադրբեջանն ու Թուրքիան համատեղ անօդաչուներ կարտադրեն

  • 28-04-2023 15:11:45   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Ադրբեջանի պաշտպանության նախարարության և թուրքական «Բայքար» ընկերության միջև ստորագրվել է Ադրբեջանում անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) համատեղ արտադրության մտադրության մասին արձանագրություն։
 
Այս մասին հայտնել է «Բայքար» ընկերությունը։
 
«Այսօր մեր գլխավոր տնօրեն Հալուք Բայրաքթարը և Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար Ագիլ Գուրբանովը ստորագրել են «Բայքար» ընկերության և Ադրբեջանի պաշտպանության նախարարության միջև անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության արձանագրություն, որին մասնակցել է նաև Ադրբեջանի ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռամիզ Թախիրովը»,- ասված է հաղորդագրությունում:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play