Փաշինյանը Սարգիս Հովհաննիսյանին ՊՊԾ պետ է նշանակել


Փաշինյանը Սարգիս Հովհաննիսյանին ՊՊԾ պետ է նշանակել

  • 28-04-2023 15:22:28   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Վարչապետի որոշմամբ, Սարգիս Հովհաննիսյանը նշանակվել է Պետական պահպանության ծառայության (ՊՊԾ) պետ: Որոշման տեքստը տեղադրված է կառավարության e-gov.am էլեկտրոնային հարթակում։
 
Սարգիս Հովհաննիսյանը 2020 թվականի դեկտեմբերից ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետն էր։
 
Անցած տարեվերջից կառավարությունը քննարկում էր Պետական պահպանության ծառայությունն Ազգային անվտանգության ծառայությունից վարչապետ Փաշինյանի ուղիղ ենթակայությանը փոխանցելու հարցը։
 
Փաշինյանը բացատրում էր, որ դա արվում է Ազգային անվտանգության ծառայության ծանրաբեռնվածությունը թեթևացնելու նպատակով։
 
Ընդդիմադիրները քննադատում էին կառավարության այս փոփոխությունը՝ նշելով՝ Փաշինյանը փորձում է ուժային կառույցները կենտրոնացնել իր ձեռքում։
 
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ այս փոփոխությունից հետո ԱԱԾ-ն պետք է կենտրոնացած աշխատի երեք ուղղությամբ՝ հակահետախուզություն, ահաբեկչության դեմ պայքար ու Սահմանադրական կարգի պահպանություն։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play