Կովկասում լարվածությունը պահպանվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բազմամյա հակասությունների պատճառով. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար


Կովկասում լարվածությունը պահպանվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բազմամյա հակասությունների պատճառով. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

  • 28-04-2023 21:16:36   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը հայտարարել է, որ  Կովկասյան տարածաշրջանում լարվածությունը պահպանվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բազմամյա հակասությունների պատճառով:
 
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այդ մասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է ապրիլի 28-ին՝ ՀԱՊԿ միացյալ շտաբի 20-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ:
 
«Աշխարհը վերադառնում է առճակատման ժամանակներ՝ հակամարտության ներուժի հետագա ամրապնդման հեռանկարով: Բացասական միտումներն անմիջական ազդեցություն են ունենում ՀԱՊԿ պատասխանատվության գոտու ողջ պարագծի իրադրության վրա», - նշել է Տասմագամբետովը:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play