Ռուսաստանը խոչընդոտում է Հնդկաստանից գնած զենքի տեղափոխումը Հայաստան․ Գայանե Աբրահամյան


Ռուսաստանը խոչընդոտում է Հնդկաստանից գնած զենքի տեղափոխումը Հայաստան․ Գայանե Աբրահամյան

  • 01-05-2023 12:33:20   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական Ժամանակ. «Ռուսաստանը խոչընդոտում է Հնդկաստանից գնած զենքի տեղափոխումը Հայաստան»։
 
Այս մասին երեկ Հանրային հեռուստաընկերության եթերում՝ «Ադրբեջանը Լաչինի միջանցքում է ՌԴ թուլությամբ, թե՞ համաձայնությամբ» հանրային քննարկման ժամանակ հայտարարել է Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոնի նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը։
 
«Վստահաբար, ունեմ այդպիսի տեղեկատվություն, ՌԴ-ն խոչընդոտում է, որ Հնդկաստանից Իրանի տարածքով ռազմատեխնիկան բերվի։ ՌԴ-ն չպետք է խոչընդոտի, մեզ իր աջակցությունը հարկավոր չէ, բայց գոնե չխոչընդոտի, որ այն զենքը, որը գնել ենք, բերենք, չենք կարողանում բերել»,- ասել է նա։
 
Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանն էլ արձագանքել է, որ ՌԴ-ն պետք է ՀՀ-ին տա նաև տարիների ընթացքում փոխանցված գումարի դիմաց զենք։ «Տարիներով գումարներ ենք փոխանցել, որ զենք տա, բայց չենք ստացել։ Ստանանք, ի վերջո։ Մեզ ՌԴ-ից պետք է զենք և զորք, դիտորդ կարող ենք Զանզիբարից էլ բերել»,- ասել է նա։
 
Գայանե Աբրահամյանն էլ նկատել է, որ, չնայած փոխանցված զենքի դիմաց խոստացված զենքը Հայաստանը չի ստացել, այնուամենայնիվ, այդ գումարի վարկի տոկոսները ՀՀ-ն շարունակում է վճարել։
 
Նշենք, որ նույն հաղորդման շրջանակներում Արա Պապյանը նաև հայտարարել է՝ «Ռուսաստանում «Արցախը Հայաստան է» արտահայտությունը հնչեցնելու համար նախատեսված է քրեական պատասխանատվություն: 
 
«Ադրբեջանի թիկունքին Թուրքիան է կանգնած, Հայաստանի թիկունքին պետք է ՌԴ-ն կանգներ, չի կանգնում։ Անցած տարի են այդ հայտարարությունը ընդունել՝ 43 կետից բաղկացած, որն ավելի խորն ու ընդգրկուն հարաբերություններ ունի իր մեջ, քան Հայաստանի հետ։ Անգամ Ռուսաստանի տարածքում չես կարող հայտարարել՝ «Արցախը Հայաստան է», քրեորեն պատժելի է, դա ամրագրված է հայտարարությամբ»,- ասել է նա։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play