Էրդողանը և Քըլըչդարօղլուն վստահ են իրենց հաղթանակում


Էրդողանը և Քըլըչդարօղլուն վստահ են իրենց հաղթանակում

  • 01-05-2023 13:49:19   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կիրակի տեղական հեռուստաալիքների եթերում ասել է, որ իրեն լավ է զգում և վերականգնել է նախընտրական ծրագիրը՝ անցած շաբաթ ինքնազգացողության վատացումից հետո։ Նա նաև վստահություն է հայտնել մայիսի 14-ին կայանալիք նախագահական ընտրություններում իր հաղթանակի կապակցությամբ։
 
Էրդողանին այդ վստահությունը ներշնչել է կիրակի Անկարայում անցկացված հանրահավաքը, որն ամենախոշորներից մեկն էր մայիսի 14-ին նշանակված ընտրություններից առաջ։ Ակցիայի մասնակիցների թիվը պաշտոնապես չի նշվում, սակայն խոսվում է մի քանի հարյուր հազար մարդու մասին, հաղորդում է TV100-ը։
 
Իր հաղթանակում վստահ է նաև Էրդողանի հիմնական մրցակիցը՝ ընդդիմության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն, որը կիրակի բազմահազարանոց ցույց է անցկացրել Էգեյան ծովի ափին գտնվող Իզմիրում։ Նա հայտարարել է, որ ծրագրել է հաղթել ընտրությունների առաջին փուլում:
 
Տեղական քաղաքական վերլուծաբանները, սակայն, չեն բացառում, որ Թուրքիայում նախագահական ընտրությունները կանցնեն երկու փուլով, քանի որ հասարակական կարծիքի հարցումները դեռ չեն բացահայտում ակնհայտ ֆավորիտին:
 
Առաջին փուլում հաղթելու համար թեկնածուն պետք է ստանա ձայների առնվազն 50%-ը՝ գումարած 1 ձայն։ Շատ փորձագետներ նման արդյունքը քիչ հավանական են համարում։ Այդ դեպքում ընտրությունների երկրորդ փուլը կանցկացվի մայիսի 28-ին։ Հաղթող կճանաչվի առավելագույն ձայներ ստացած թեկնածուն։
 
Հեղինակ`Մարիամ Մխիթարյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play