Չնայած ցանկացած էժան շոուի, Ադրբեջանը ցանկացած պահի կարող է արգելափակել ցանկացած շարժում․ Արտակ Բեգլարյան


Չնայած ցանկացած էժան շոուի, Ադրբեջանը ցանկացած պահի կարող է արգելափակել ցանկացած շարժում․ Արտակ Բեգլարյան

  • 01-05-2023 14:12:17   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Իրավաբան.net. Արցախի պետական նախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը Telegram-ի իր ալիքում գրել է․
 
«Արցախ-Հայաստան սահմանին (Լաչինի միջանցքում) ադրբեջանական ապօրինի անցակետի առկայությունը և անձնագրային/բեռների հսկողությունը արդեն իսկ նշանակում են հսկայական խոչընդոտ մարդկանց, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխափան տեղաշարժի համար, քանի որ.
 
1. Ադրբեջանը չի կարող վերահսկել այս տարածքը՝ հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի միջազգայնորեն ճանաչված վիճելի կարգավիճակը, 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը և Արդարադատության միջազգային դատարանի որոշումը։
 
2. Ադրբեջանը վարում է էթնիկ զտումների և հայատյացության կանխակալ և ագրեսիվ քաղաքականություն։
 
3. Չնայած ցանկացած էժան շոուի, Ադրբեջանը ցանկացած պահի կարող է արգելափակել ցանկացած շարժում։
 
Հ․Գ. Արցախի կառավարությունը պարբերաբար իր պատրաստակամությունն է հայտնել անել ամեն ինչ՝ Եռակողմ հայտարարության դրույթներին համապատասխան շարժման թափանցիկությունը բարձրացնելու համար՝ բացառելով Ադրբեջանի կողմից որևէ վերահսկողություն»։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play