Ամերիկուհին միանգամից ութ երեխա է ծննդաբերել<br />


Ամերիկուհին միանգամից ութ երեխա է ծննդաբերել

  • 27-01-2009 16:41:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 27 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հարավային Կալիֆոռնիայի բնակչուհին դարձել է աշխարհում երկրորդ կինը, որը միանգամից ութ առողջ երեխա է ծննդաբերել: Ըստ կլինիկայի բժիշկների, բոլոր նորածինները` վեց տղա եւ երկու աղջիկ, ծնվել են 820 գրամից մինչեւ մեկուկես կիլոգրամ քաշով: «Դա պարզապես զարմանալի է: Բոլոր ութ երեխաներն էլ իրենց միանգամայն նորմալ են զգում»,- ասում է բժիշկ Քարեն Մեյփլսը: Համաշխարհային բժշկագիտության մեջ առաջին անգամ ութ երեխա է ծնվել 1998 թվականին ամերիկյան Հյուստոն քաղաքի հիվանդանոցում: Այդ ժամանակ վեց աղջիկ եւ երկու տղա էր ունեցել 27-ամյա Նկեմ Չուկվուն` նիգերիացի գաղթականի կինը: Երեխաներից մեկը մեկ շաբաթ անց վախճանվել էր, իսկ մնացած յոթը անցած դեկտեմբերին միասին նշեցին իրենց տասնամյակը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play