Ալիևը վերջին մեկ շաբաթում «Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում 10 գյուղերի հիմքն է դրել»


Ալիևը վերջին մեկ շաբաթում «Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում 10 գյուղերի հիմքն է դրել»

  • 10-05-2023 11:49:38   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «2023 թվականի մայիսի 2-ից մինչև մայիսի 10-ը Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում 10 գյուղերի հիմքն է դրել»։
 
«Մայիսի 2-ից մինչ օրս եղել եմ Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում։ Այս ընթացքում բազմաթիվ միջոցառումներ են իրականացվել, մասնավորապես՝ 10 գյուղերի հիմքեր են դրվել և մի շարք այլ բաների սկիզբ, և այս օրերին ես տեսել եմ, թե ինչպես են վերածնվում Ղարաբաղը և Արևելյան Զանգեզուրը», - հոր՝ Հեյդար Ալիևի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ իր ուղերձում ասել է Ադրբեջանի նախագահը:
 
Նա նաև նշել է, որ «Ղարաբաղում և Արևելյան Զանգեզուրում ներկայումս կառուցվում և վերականգնվում են ճանապարհներ, կամուրջներ, թունելներ, էլեկտրակայաններ, ջրամբարներ, էլեկտրահաղորդման գծեր, դպրոցներ, հիվանդանոցներ, բնակելի շենքեր և մզկիթներ»։
 
«Մեծ առաջնորդ Հեյդար Ալիևի ամենամեծ երազանքը Շուշան (Շուշին), Ղարաբաղն ու Զանգեզուրն ազատ տեսնելն էր», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play