Մհեր Գրիգորյանը Քրիսթինե Վայգանդին ներկայացրել է ԼՂ երեխաների համար Լաչինի միջանցքի շրջափակման ծանրագույն հետևանքները


Մհեր Գրիգորյանը Քրիսթինե Վայգանդին ներկայացրել է ԼՂ երեխաների համար Լաչինի միջանցքի շրջափակման ծանրագույն հետևանքները

  • 12-05-2023 15:17:59   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդին:
 
Հանդիպման ընթացքում փոխվարչապետը կարևորել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի կողմից Հայաստանում իրականացված ծրագրերը՝ շեշտելով մասնավորապես կրթության, առողջապահության և սոցիալական պաշտպանության ոլորտները:
 
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը՝ հատուկ անդրադառնալով երեխաների համար առաջացած ծանրագույն հետևանքներին:
 
ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը բարձր է գնահատել Կառավարության հետ համագործակցությունը, նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացվող ծրագրերի հիմնական ուղղությունները:
 
Զրուցակիցները մտքեր են փոխանակել աշխարհի գլոբալ մարտահրավերների և բարձր տեխնոլոգիաների պայմաններում երեխաների պատշաճ կրթությանն առնչվող հարցերի շուրջ:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play