Չավուշօղլուն պատմել է մոսկովյան հանդիպման մասին


Չավուշօղլուն պատմել է մոսկովյան հանդիպման մասին

  • 12-05-2023 15:29:53   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Իրավաբան.net. Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Մոսկվայում Ռուսաստանի, Իրանի և Սիրիայի արտգործնախարարների հետ ունեցած հանդիպումից հետո վերադարձել է Թուրքիա։ Անթալիայի օդանավակայանում նա մամուլի համար հայտարարությամբ է հանդես եկել։
 
Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։
 
Խոսելով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ ունեցած երկկողմ հանդիպումից՝ Չավուշօղլուն նշել է․ «Սիրիայի վերաբերյալ մտքերի կարճատև փոխանակումից հետո քննարկել ենք մեր օրակարգում առկա երկկողմ հարցերը։
 
Տարածաշրջանային և միջազգային զարգացումների մասին էլ մտքեր փոխանակեցինք։ Հատկապես քննարկեցինք Ուկրաինայում տիրող իրավիճակը։ Այսօրվա հանդիպմանը ևս քննարկեցինք Կովկասում տեղի ունեցող զարգացումները՝ հատկապես Ադրբեջան-Հայաստան, Հայաստան-Թուրքիա վերջին զարգացումները, և անշուշտ կարևոր մի հարց ևս՝ Ստամբուլի հացահատիկի համաձայնագիրը»։
 
Անդրադառնալով Իրանի արտգործնախարար Ամիր Աբդոլահիանի հետ ունեցած երկկողմ հանդիպմանը՝ Չավուշօղլուն նշել է, որ թուրք-իրանական հարաբերություններից բացի քննարկել են նաև ռեգիոնալ հարցեր։ Հատկապես Կովկասում տեղի ունեցող զարգացումները, Ադրբեջան-Իրան հարաբերությունները և Իրանի ու Սաուդյան Արաբիայի միջև սկսված կարգավորման գործընթացը։
 
«Մեր հանդիպմանը քննարկել ենք նաև ԱՄՆ-ԵՄ-Իրան միջուկային համաձայնագրի շուրջ վերջին զարգացումները»,- եզրափակել է Չավուշօղլուն։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play