Հարյուրավոր մարդիկ են ահազանգել. ինչ է կատարվում «Ֆեյսբուք»-ում, ինչու են մարդիկ մեծ թվով ընկերության հայտեր ստանում


Հարյուրավոր մարդիկ են ահազանգել. ինչ է կատարվում «Ֆեյսբուք»-ում, ինչու են մարդիկ մեծ թվով ընկերության հայտեր ստանում

  • 12-05-2023 17:56:09   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

«Ֆեյսբուք»-ի բազմաթիվ օգտատերեր ահազանգում են սոցիալական ցանցի հետ կապված որոշակի խնդիրների մասին։ Ըստ այդ օգտատերերի՝ մասնավորապես մեծ քանակությամբ ընկերության հայտեր են ստանում, որոշների դեպքում էլ իրենց անուններից ընկերության հայտեր են ուղարկվում այլ անձանց։
 
Նրանց մի մասը կարծում է, որ խնդիրը տեխնիկական է, մյուսներն են ունեն կասկածներ, որ այս ամենի հետ հակառակորդը որոշակի կապ ունի։
 
Խնդրի վերաբերյալ «Հայկական ժամանակ»-ը մեկնաբանություն խնդրեց մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանից: Վերջինս մեզ հետ զրույցում ասաց, որ նույն հարցով իրեն արդեն հարյուրավոր մարդիկ են ահազանգել։
 
«Ենթադրում եմ՝ «Ֆեյսբուք»-ի տեխնիկական խնդիր է։ Տրամաբանական չէ, որ մտածենք՝ հակառակորդն է արել, որովհետև այսքան մարդու էջեր կոտրելն ու ընկերության հայտեր ուղարկելը շատ ժամանակ է խլում ու անիմաստ գործ է։ Այս պահին բացատրություն չունեմ, միայն, որ ցանցի ներքին խնդիրն է»,- ասաց նա։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play