Պուտինը հանձնարարել է միջոցներ ձեռնարկել դեպի արտասահման ռուսների արտահոսքը նվազեցնելու համար


Պուտինը հանձնարարել է միջոցներ ձեռնարկել դեպի արտասահման ռուսների արտահոսքը նվազեցնելու համար

  • 12-05-2023 18:50:39   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com Ռուսաստանի իշխանությունները պետք է լրացուցիչ միջոցներ ձեռնարկեն՝ որպեսզի ավելի քիչ ռուսաստանցիներ մեկնեն արտերկիր, այդ թվում՝ ստեղծելով երկրում գրավիչ կենսապայմաններ։ Նման կետով համալրվել է Ռուսաստանի Դաշնության պետական միգրացիոն քաղաքականության հայեցակարգը, որը բխում է պետության ղեկավար Վլադիմիր Պուտինի հրամանագրից։
 
Այս մասին գրում է  tass.ru-ն:
 
«2022 թվականին փոխված սոցիալ-տնտեսական պայմանների ազդեցության տակ Ռուսաստանի Դաշնության բնակչության միգրացիոն արտահոսքն ավելացել է արտասահման»,- ասված է այսօր հրապարակված փաստաթղթի կետերից մեկում։
 
Բացի այդ, համալրվել են միգրացիոն քաղաքականության հիմնական ուղղությունները՝ Ռուսաստանի Դաշնություն հայրենակիցների կամավոր վերաբնակեցման և մուտքի կարգավորման առումով։ Այժմ նրանց թվում է «Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության, Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության, Զապորոժժիայի և Խերսոնի շրջանի բնակիչների վերադարձի պայմանների ստեղծումը, որոնք հատուկ ռազմական գործողության ժամանակ լքել են իրենց մշտական բնակության վայրերը։
 
Միգրացիոն քաղաքականության ձևավորման և իրականացման պայմանները ճշգրտվել են՝ հաշվի առնելով առկա իրավիճակը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play