ԵՄ առաքելությունը չկարողացավ նպաստել Հարավային Կովկասում հարաբերությունների կարգավորմանը. Զախարովա


ԵՄ առաքելությունը չկարողացավ նպաստել Հարավային Կովկասում հարաբերությունների կարգավորմանը. Զախարովա

  • 13-05-2023 13:09:59   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Եվրամիության ազնիվ միջնորդի դերի անկարողությունը դրսևորվում է ցանկացած բանակցային գործընթացում, որին այն միանում է: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ԵՄ միջնորդությամբ Սերբիայի և Կոսովոյի ներկայացուցիչների հանդիպումը:
 
Նրա խոսքով՝ ԵՄ-ն ճնշում է գործադրում Բելգրադի վրա՝ նպատակ ունենալով դրդել նրան ճանաչելու Կոսովոյի պետականությունը:
 
«Եվրամիության «ազնիվ միջնորդի» դերի անկարողությունը դրսևորվում է ցանկացած բանակցային գործընթացում, որին այն միանում է: Նույն իրավիճակն է նաև Հայաստանում ԵՄ «քաղաքացիական» առաքելության պարագայում, որը ծավալվել է այս տարվա փետրվարին: Այն նախկինի պես ոչ մի կերպ չկարողացավ նպաստել Անդրկովկասում հարաբերությունների կարգավորմանը»,- ասել է Զախարովան:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play