Սամվել Բաբայանը Ստեփանակերտում հանրահավաք է հրավիրել. Արցախի իշխանություններին պահանջներ ներկայացվեն


Սամվել Բաբայանը Ստեփանակերտում հանրահավաք է հրավիրել. Արցախի իշխանություններին պահանջներ ներկայացվեն

  • 13-05-2023 18:43:19   | Արցախ (ԼՂՀ)  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը Արցախում ապրելու ցանկություն ունեցող և փոփոխություններ ցանկացող մարդկանց կոչ է արել մասնակցել մայիսի 15-ի մասնակցել Ստեփանակերտում անցակցվելիք հանրահավաքին։
 
Բաբայանի հայտարարության մեջ ասված է.
 
««Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ, խորհրդարանական երկրորդ ուժի առաջնորդ Սամվել Բաբայանը, արտահայտելով հանրային լայն զանգվածների դիրքորոշումն ու կամքը, ս․թ մայիսի 15-ի, ժամը 14:30-ին հրավիրել է «Արցախի ժողովու´րդն է իր ճակատագրի իրավատերը» խորագրով անկախ հանրային հավաք՝ Արցախում ստեղծված իրավիճակից ելքի իր տեսլականը հրապարակավ արտահայտելու և այդ կապակցությամբ Արցախի իշխանություններին պահանջներ ներկայացնելու նպատակով»։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play