Թուրքիայում ընտրությունները կանցնեն խաղաղ ու մեկ փուլով. թուրքական ընդդիմության ներկայացուցիչ


Թուրքիայում ընտրությունները կանցնեն խաղաղ ու մեկ փուլով. թուրքական ընդդիմության ներկայացուցիչ

  • 13-05-2023 19:28:54   | Թուրքիա  |  Ի՞նչ է գրում մամուլը

tert.am Թուրքական ընդդիմությունը վստահ է, որ ընտրությունների օրը և իշխանության հնարավոր փոխանցումը, եթե հաղթի ընդդիմության նախագահի թեկնածուն, կանցնեն խաղաղ:
 
Հայտարարել է Թուրքիայի նախագահի թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուի Ժողովրդահանրապետական կուսակցության փոխնախագահ Օգուզ Սալըջին ՌԻԱ Նովոստիի հետ հարցազրույցում․
 
«Թուրքիայում պատմականորեն ստացվել է այնպես, որ տարբեր ուժեր ընտրությունների միջոցով եկել են իշխանության և նույն կերպ հեռացել, երբևէ հակամարտություններ չեն եղել այս հարցում»,- ասել է Սալըջին։
 
«Եթե վաղը մեր ժողովուրդը որոշում կայացնի Քըլըչդարօղլուի թեկնածության վերաբերյալ, ապա մենք բոլորս՝ թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը, պետք է հարգենք այն»,- շեշտել է նա։
 
Սալըջիի կարծիքով՝ Թուրքիայում փոփոխություններ տեղի կունենան։ Նա վստահ է, որ ընտրությունները կանցկացվեն մեկ փուլով։
 
 «Թուրքիան պետություն է, ոչ թե բանանային հանրապետություն։ Մենք չենք ցանկանում որևէ խնդիր քվեարկության կամ արդյունքների հրապարակման ժամանակ»,- ասել է Սալըջին։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play