Ալիևը շտապել է շնորհավորել Էրդողանին, թեպետ վերջինս չի հաղթահարել 50 տոկոսի շեմը


Ալիևը շտապել է շնորհավորել Էրդողանին, թեպետ վերջինս չի հաղթահարել 50 տոկոսի շեմը

  • 15-05-2023 12:24:51   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր՝ մայիսի 15-ին, զանգահարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, հայտնում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։
 
Երկրի ղեկավարը շնորհավորել է նախագահ Էրդողանին և Հանրապետական միությանը Թուրքիայի նախագահական և խորհրդարանական ընտրություններում ձայների մեծամասնություն ստանալու կապակցությամբ։ 
 
Հատկանշական է, որ քվեաթերթիկների 100%-ն արդեն հաշվարկված է, բայց Էրդողանին չի հաջողվել հաղթահարել ընտրվելու համար անհրաժեշտ 50 տոկոսի շեմը, իսկ Ալիևը շնորհավորել է նրան:
 
Նա նշել է, որ «Ռեջեփ Թայիփ Էրդողանի ղեկավարությամբ Թուրքիայի Հանրապետությունը զարգացման երկար ճանապարհ է անցել, և որպես դրա դրսևորում եղբայրական թուրք ժողովուրդը վստահություն է ցուցաբերել իր առաջնորդի նկատմամբ նաև այս ընտրություններում»։
 
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհակալություն է հայտնել Ալիևին ուշադրության և շնորհավորանքների համար։
 
Ինչպես հայտնել ենք, նախագահի համար հիմնական պայքարը ծավալվում է հանրապետության ներկայիս ղեկավարի՝ «Հանրապետական դաշինքի» միասնական թեկնածու 69-ամյա Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ընդդիմադիր «Ժողովրդական դաշինքի» միասնական թեկնածու 74-ամյա Քեմալ Քըլըչդարօղլուի միջև։
 
Ընտրություններին մասնակցում է նաև 55-ամյա Սինան Օգանը ընդդիմադիր «Աթա» կոալիցիայից (Աթաթուրքի կոալիցիա)։
 
Չորրորդ թեկնածուն՝ «Մեմլեքեթ» կուսակցության առաջնորդ Մուհարեմ Ինջեն, ընտրություններից երեք օր առաջ հայտարարեց իր թեկնածությունից հրաժարվելու մասին:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play