Բաքուն քննադատում է Հայաստանում Եվրամիության ներկայացուցչին


Բաքուն քննադատում է Հայաստանում Եվրամիության ներկայացուցչին

  • 16-05-2023 10:23:51   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Բաքուն անընդունելի է համարում Եվրամիության դեսպանի միջամտությունն Ադրբեջանի ներքին գործերին: Այդ մասին մայիսի 15-ին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամլո խոսնակ Այխան Հաջիզադեն:
 
Նա նշել է, որ Հայաստանում Եվրամիության ներկայացուցիչ Անդրեա Վիկտորինը՝ հղում անելով Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին, մայիսի 15-ին հայտարարել է, որ «անհրաժեշտ է ապահովել Ղարաբաղի հայության իրավունքները և անվտանգությունը, և դրա համար պետք է ստեղծել միջազգային մեխանիզմ»:
 
Հաջիզադեն այդ կապակցությամբ ասել է, թե Ադրբեջանի դիրքորոշումն այդ հարցում բոլորին է հայտնի:
 
«Եվրամիության ներկայացուցչի այդ պնդումները միջամտություն են Ադրբեջանի ներքին գործերին, հակասում են միջազգային իրավունքին և անընդունելի են: Ղարաբաղի շրջանը հանդիսանում է ինքնիշան Ադրբեջանի անբաժան մաս: Ինչպես և Ադրբեջանում բնակվող մյուս ազգային փոքրամասնությունները, Ղարաբաղի հայերի իրավունքներն էլ կապահովվեն մեր երկրի օրենսդրության շրջանակներում»,- ասել է Հաջիզադեն:
 
Նրա պնդմամբ, ոչ ոք չպետք է խոչընդոտի հայ բնակիչների հետ երկխոսություն հաստատելու իշխանության փորձերը:
 
«Պետք է վերջ տալ մեր երկրի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ հայտարարություններին»,- ասել է Ադրբեջանի արտաքին գերատեսչության խոսնակը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play