Վրաստանի խորհրդարանի նախագահը հանդիպել է Ալիևին


Վրաստանի խորհրդարանի նախագահը հանդիպել է Ալիևին

  • 16-05-2023 10:55:49   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, տեղեկությունը տարածել է Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը:
 
Հաղորդագրության համաձայն՝ խորհրդարանի նախագահը շնորհակալություն է հայտնել Ալիևին՝ Վրաստանի տարածքային ամբողջականությանը ցուցաբերած ամուր աջակցության և Վրաստան-Ադրբեջան ռազմավարական գործընկերության խորացման գործում ունեցած անձնական ներդրման համար։
 
Նշվում է, որ կողմերը դրական են գնահատել երկու երկրների հարաբերությունների դինամիկան։ Ուշադրություն է դարձվել արդյունավետ համագործակցությանը էներգետիկայի, տրանսպորտի, առևտրի և այլ ոլորտներում, հայտնում է ԱԼԻՔ-ը։
 
«Ընդգծվել է այսպես կոչված միջին առևտրային ուղու աճող կարևորությունը՝ երկու երկրների և Եվրոպայի էներգետիկ անվտանգության համար»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play