Վրաստանը ՌԴ քաղաքացիներին ժամանակավորապես արգելում է անշարժ գույք գնել


Վրաստանը ՌԴ քաղաքացիներին ժամանակավորապես արգելում է անշարժ գույք գնել

  • 16-05-2023 14:45:51   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Վրաստանի խորհրդարանի բյուրոն գրանցել է «Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավական կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրինագիծը, որը նաև Ռուսաստանի քաղաքացիներին արգելում է մինչև 2024 թվականի վերջը Վրաստանում անշարժ գույք գնել։ Օրենսդրական փոփոխությունը ներկայացվել էր ընդդիմադիր պատգամավորների կողմից։
 
Բացատրական գրությունում նշված է, որ 2022 թվականին Վրաստանում վաճառված անշարժ գույքի 20 տոկոսը բաժին է ընկնում արտասահմանցիների, այդ թվում՝ ավելի քան 6 հազարը՝ Ռուսաստանի քաղաքացիներին։ 2023 թվականի առաջին եռամսյակում ռուսները Վրաստանում գնել են ավելի քան 2 հազար բնակարան։ Պատգամավորները նշել են, որ նման միտումը բարձրացնում է բնակարանների գինը, ինչը դժվարություններ է ստեղծում Վրաստանի քաղաքացիների համար։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play