Մեքսիկան կարող է վերադառնալ մահապատժի կիրառմանը<br />


Մեքսիկան կարող է վերադառնալ մահապատժի կիրառմանը

  • 23-01-2009 17:34:00   | Մեքսիկա  |  Միջազգային
ՄԵԽԻԿՈ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մեքսիկայի խորհրդարանը համաձայնել է վերադառնալ որոշ առանձնապես ծանր հանցագործությունների համար որպես պատիժ մահապատժի սահմանման հարցին: Այս նախաձեռնությունը պայմանավորված է երկրում սպանությունների եւ առեւանգումների թվաքանակի կտրուկ մեծացմամբ, որոնցից շատերը կապված են թմրադեղերի վաճառքի եւ կազմակերպված հանցավորության հետ: Մահապատժի պրակտիկային վերադառնալու նախաձեռնությամբ հանդես է եկել Մեքսիկայի «կանաչների» կուսակցությունը: Մեքսիկայում առավելագույն պատժաչափից հրաժարվել են 2005 թվականին, սակայն վերջին հարցումների արդյունքները ցույց են տալիս, որ երկրի բնակչության 70 տոկոսը հավանություն է տալիս մահապատժի կիրառման գաղափարին: Մեքսիկան երկար տարիներ շարունակ եղել է առավելագույն պատժաչափի վերացման համար ծավալված միջազգային շարժման առաջատարներից մեկը: 1961 թվականից այնտեղ ի կատար չի ածվել ոչ մի մահվան դատավճիռ:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play