ԱՄՆ պետքարտուղարությունն արձագանքել է Վրաստանի և Ռուսաստանի միջև օդային հաղորդակցության վերականգնմանը


ԱՄՆ պետքարտուղարությունն արձագանքել է Վրաստանի և Ռուսաստանի միջև օդային հաղորդակցության վերականգնմանը

  • 17-05-2023 13:18:02   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. «ԱՄՆ պետքարտուղարությունը կարծում է, որ այժմ Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցությունն ամրապնդելու ժամանակը չէ։ Ուկրաինա ռուսական ներխուժման հետ կապված զանգվածային հակառուսական պատժամիջոցների ֆոնին մտահոգիչ է Վրաստանի և Ռուսաստանի միջև ուղիղ չվերթերի վերականգնումը»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության գլխավոր փոխխոսնակ Վեդանտ Պատելը ճեպազրույցի ժամանակ:
 
«Եթե Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ չվերթեր լինեն, դա աճող անհանգստություն կառաջացնի ոչ միայն ԱՄՆ-ի և մյուս արևմտյան երկրների, այլև այն ընկերությունների համար, որոնք կարող են աշխատել վրացական օդանավակայաններից: Ամբողջ արևմտյան հանրությունը հեռավորություն է պահպանում Ռուսաստանից, և մենք կարծում ենք, որ այժմ այդ երկրի հետ համագործակցությունն ամրապնդելու ժամանակը չէ»,- ասել է Պատելը:
 
2023 թվականի մայիսի 15-ին հայտնի դարձավ, որ Վրաստանը վերսկսում է ավիահաղորդակցությունը Ռուսաստանի հետ։
 
Թբիլիսին անթույլատրելի է համարել  երկու երկրի միջև ուղիղ ավիահաղորդակցությունից հրաժարվելը:
 
Մայիսի 19-ին՝ Ռուսաստանից առաջին ինքնաթիռի վայրէջքի օրը՝ ի նշան Վրաստանի և Ռուսաստանի միջև օդային հաղորդակցության վերականգնման դեմ բողոքի, ակցիա կանցկացվի Թբիլիսիում։ Այս մասին հայտարարել է «Դրոա» շարժման առաջնորդ Էլենե Խոշտարիան։
 
Հեղինակ`Մարիամ Մխիթարյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play