Պուտին․ «Հուսով եմ, որ Մոսկվան, Բաքուն և Թեհրանը շուտով համաձայնության կգան «Հյուսիս-Հարավ» միջանցքի շուրջ»


Պուտին․ «Հուսով եմ, որ Մոսկվան, Բաքուն և Թեհրանը շուտով համաձայնության կգան «Հյուսիս-Հարավ» միջանցքի շուրջ»

  • 17-05-2023 14:13:53   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հույս ունի, որ մոտ ապագայում Մոսկվան, Բաքուն և Թեհրանը կկարողանան վերջնական համաձայնության գալ «Հյուսիս-Հարավ» միջանցքով երկաթուղային փոխադրումների կազմակերպման շուրջ։ Այս մասին Պուտինը հայտարարել է այսօր՝ հեռավար կարգով մասնակցելով Ռեշտ-Աստարա երկաթուղու շինարարության մասին ռուս-իրանական համաձայնագրի կնքման արարողությանը։
 
«Այս միջանցքի ստեղծման ուղղությամբ համագործակցությունը ծավալվում է Ադրբեջանի հետ սերտ գործընկերության պայմաններում։ Մենք ակնկալում ենք, որ մոտ ապագայում եռակողմ ձևաչափում՝ Ադրբեջանի մասնակցությամբ, ավարտին կհասցվի «Հյուսիս-Հարավ» միջանցքով երկաթուղային և բեռնատար փոխադրումների զարգացման մասին համաձայնագրի մշակումը։ Այդպիսով երեք երկրների քայլերի հաջող համակարգման համար անհրաժեշտ իրավական բազա կստեղծվի», - ասել է Ռուսաստանի նախագահը։
 
Իրանական Ռեշտ և Աստարա քաղաքները միմյանց կապող երկաթուղու ընդհանուր երկարությունը կկազմի 170 կիլոմետր, այն կառուցվելու է Մոսկվայի և Թեհրանի մասնակցությամբ։ Այս նպատակով Ռուսաստանը Իրանին 1 միլիարդ 300 միլիոն եվրոյի միջպետական վարկ է տրամադրում։ «Հյուսիս-Հարավ» միջանցքն ամբողջացնող վերջին հատվածը, որ պետք է իրանական Աստարան կապի համանուն ադրբեջանական քաղաքի հետ, կառուցվելու է Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի համատեղ ջանքերով», - հաղորդում է ТАСС գործակալությունը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play