Անհանգստացած ենք Հայաստանում թմրամիջոցների հետ կապված իրավիճակով. նախարար


Անհանգստացած ենք Հայաստանում թմրամիջոցների հետ կապված իրավիճակով. նախարար

  • 17-05-2023 15:47:39   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Անհանգստացած ենք Հայաստանում թմրամիջոցների հետ կապված իրավիճակով։
 
Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
 
Հարցին՝ ըստ ՀՀ ԱԱԾ տարածած հաղորդագրության՝ Հայաստանում գործող և մրգերի ներմուծմամբ զբաղվող ընկերության կողմից Էկվադորում գտնվող ընկերությունից պատվիրված ապրանքատեսակի հետ տարանցիկ երկրների՝ Պանամայի Հանրապետության, Իտալիայի Հանրապետության և Վրաստանի տարածքով Հայաստան է ներմուծվել «Կոկաին» տեսակի շուրջ մեկ տոննա քաշով թմրամիջոց, նախարարը գիտի, թե ո՞ր կազմակերպությունն է այն եղել, Քերոբյանը նկատեց․ «Ավել բան չգիտեմ, քան գիտեք դուք։ Պրոֆիլային հարց չէ, չեմ կարող պատասխանել։ Չգիտեմ, թե որ կազմակերպությունն է»:
 
Հիշեցնենք՝ այսօր ՀՀ ԱԱԾ-ն հայտնեց, որ շուրջ մեկ տոննա քաշով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան:
 
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իտալիայի ֆինանսական գվարդիան հայտնաբերել էր կոկաինի ռեկորդային խմբաքանակ՝ 2.734 կիլոգրամ, որը Հայաստան էին պատրաստվում ուղարկել Էկվադորից: Իտալական ANSA լրատվական գործակալությունը հայտնել էր, որ կոկաինով փաթեթները թաքցվել են Էկվադորից Իտալիա տեղափոխված 78 տոննա բանանի կոնտեյներների մեջ։
 
«Հայկական ժամանակի»-ի հետ զրույցում ՀՀ դատախազությունից տեղեկացրել էին, որ ուսումնասիրում են մամուլում առկա հրապարակումները։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play