Հայտնի է զոհված զինվորի անունը․ նա Սիսիան քաղաքից էր


Հայտնի է զոհված զինվորի անունը․ նա Սիսիան քաղաքից էր

  • 17-05-2023 20:31:35   | Սյունիքի մարզ  |  Ի՞նչ է գրում մամուլը

Մայիսի 17-ին Սոթքի հատվածում հայկական դիրքի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ բացած կրակի հետևանքով կյանքի հետ անհամատեղելի հրազենային վնասվածքներ ստացած զինծառայողը, մինչև հոսպիտալ տեղափոխվելը, զոհվել է: Վիրավորում ստացած բուժակի առողջական վիճակը գնահատվում է բավարար, կյանքին վտանգ չի սպառնում:
 
Irakanum.am-ին հայտնի դարձավ, որ զոհված զինծառայողը Էդգար Սուլեմանյանն է։ Նա  Սյունիքի մարզի Սիսիան քաղաքից էր։  
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play