Փաշինյանի որդու առևանգման գործով ձերբակալված կնոջ ինքնազգացողությունը վատացել է ՔԿ-ում


Փաշինյանի որդու առևանգման գործով ձերբակալված կնոջ ինքնազգացողությունը վատացել է ՔԿ-ում

  • 18-05-2023 10:41:28   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Իրավապաշտպանը չի բացառել, որ կնոջը կարող են հիվանդանոցից տեղափոխել ձերբակալվածների պահման վայր:
 
Զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Հակոբյանը, որը ձերբակալվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին առևանգելու կասկածանքով, գիշերը հոսպիտալացվել է: Տեղեկությունը ֆեյսբուքյան էջում հայտնել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:
 
Վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակը» երեկ տեղեկություն տարածեց, թե «Որդիների կանչ» ՀԿ–ի անդամները փորձել են առևանգել վարչապետի որդուն։Ըստ թերթի` զոհված զինծառայողների ծնողները ստիպել են Աշոտ Փաշինյանին նստել իրենց մեքենան, սակայն մի պահ կանգ առած ընթացող մեքենայից Աշոտ Փաշինյանին հաջողվել է դուրս նետվել, որի հետևանքով նրան վրաերթի է ենթարկել նույն կազմակերպության անդամների հետևից ընթացող մեքենան:Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Աշոտ Փաշինյանի կողմից ՀՀ ոստիկանությունում ներկայացված հաղորդումը փոխանցվել է ՀՀ քննչական կոմիտե, քրեական գործ է հարուցվել մարդուն առևանգելու հոդվածով։
 
«10-11 ժամ անազատության մեջ պահված Գայանե Հակոբյանի ինքնազգացողությունը վատացել է, նրան շտապօգնության մեքենայով և ոստիկանության ուղեկցությամբ տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն», - ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է Մելիքյանը։
 
Նա ենթադրել է, որ կնոջը կարող են հիվանդանոցից տեղափոխել ձերբակալվածների պահման վայր: Փաստաբանը հայտնել է նաև, որ բժշկական կենտրոնի մոտ հավաքվել են տասնյակ համախոհներ:
 
«Պաշտոնական վարկածի համաձայն՝ մի կին առևանգել է 23-24 տարեկան առողջ տղամարդու։ Աշոտ Փաշինյանի հետ առերեսում դեռ չի եղել։ Ես կարծում եմ, որ առերեսումը տեղի կունենա վաղը, և կտեսնենք, թե Աշոտ Փաշինյանն ինչպես է պնդելու, որ տիկին Գայանեն՝ միջին տարիքի և միջին կազմվածքի կին, առողջ տղամարդու է առևանգել», - ասել է Մելիքյանը։
 
Զոհվածների հարազատների փաստաբաններն ավելի վաղ հայտարարել էին, որ Փաշինյանի որդուն առևանգելու մեղադրանքն անհիմն է, զինծառայողների ծնողները հակաիրավական որևէ գործողություն չեն կատարել:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play