Էրդողանն ու Քըլըչդարօղլուն նոր պայքար են սկսել. առաջիկան 10 օրերին «համոզելու» բարդ գործընթաց է սպասվում


Էրդողանն ու Քըլըչդարօղլուն նոր պայքար են սկսել. առաջիկան 10 օրերին «համոզելու» բարդ գործընթաց է սպասվում

  • 18-05-2023 11:52:57   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը և մայիսի 28-ին կայանալիք նախագահական ընտրությունների երկրորդ փուլում նրա մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուն «մարտավարական պայքար» են սկսել, քաղաքական գործիչներին առաջիկան տասը օրվա ընթացքում համոզելու բարդ գործընթաց է սպասվում, գրել է Hürriyet թերթը։
 
Հիշեցնենք՝ քանի որ կիրակի օրը կայացած ընտրություններում թեկնածուներից ոչ մեկը չի հաղթահարել 50%-ի նշաձողը, երկուշաբթի օրը Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովը հայտարարել էր նախագահական ընտրությունների երկրորդ փուլի մասին։ Այն կկայանա մայիսի 28-ին, մրցարշավին կմասնակցեն Էրդողանն ու Քըլըչդարօղլուն։
 
«Նախագահ Թայիփ Էրդողանը և ամենամեծ ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն մարտավարական պայքարով մտան ընտրությունների երկրորդ փուլ: Երկու առաջնորդներն էլ իրենց առաջին ելույթներն ունեցան երիտասարդության առաջ»,- գրում է թերթը։
 
Հստակեցվում է, որ ո՛չ Էրդողանը, ո՛չ Քըլըչդարօղլուն սահմանափակ ժամանակի պատճառով չեն ծրագրում մեծ հանրահավաքներ կազմակերպել, ինչպես առաջին փուլից առաջ էր:
 
«Քաղաքական գործիչներից ակնկալվում է, որ իրենց քարոզարշավը կանցկացնեն՝ հիմնականում այցելելով ռազմավարական վայրեր, հատկապես՝ երկրաշարժի գոտի և արդյունավետ ուղերձներ կհաղորդեն ընտրողներին»,- գրում է Hürriyet-ը։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play