ՀԱՊԿ-ը հույս ունի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով կստորագրվի խաղաղության պայմանագիր. Տասմագամբետով


ՀԱՊԿ-ը հույս ունի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով կստորագրվի խաղաղության պայմանագիր. Տասմագամբետով

  • 18-05-2023 15:25:15   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում հույս ունեն, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով կստորագրվի խաղաղության պայմանագիր: Այդ մասին հայտնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը:
 
Նա նշել է, որ Հարավային Կովկասում իրավիճակի կարգավորման շուրջ բանակցություններ են ընթանում, հիշեցրել Բրյուսելում մայիսի 14-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: «Գոհունակությամբ նշվել է, որ և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը գործնականում ճանաչում են երկու երկրների միջև սահմանները 1991 թ. Ալմա Աթայի հռչակագրով»,- հավելել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:
 
Նա հույս է հայտնել, որ այդ բանակցությունները կհանգեցնեն խաղաղության պայմանագրի ստորագրմանը, և երկրները ձեռնամուխ կլինեն նաև սահմանի սահմանազատմանը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play