ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությանը՝ անկախ բանակցությունների վայրից. Պետդեպ


ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությանը՝ անկախ բանակցությունների վայրից. Պետդեպ

  • 19-05-2023 10:25:33   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը հերթական ճեպազրույցի ընթացքում վերահաստատել է Վաշինգտոնի մոտեցումը առ այն, եր խաղաղությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև հնարավոր է:
 
«Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությանը՝ անկախ նրանից, թե որ հարթակում են ընթանում բանակցությունները՝ Արլինգթոնում, Բրյուսելում, թե Մոսկվայում»,- ասել է փոխխոսնակը:
 
Մեկնաբանելով մայիսի 25-ին Մոսկվայում Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հանդիպման մասին տեղեկությունը՝ փոխխոսնակը ընդգծել է. «Հարավային Կովկասում բանակցությունների հարցերով պետքատուղարության ավագ խորհրդական Լուի Բոնոն շարունակում է խորապես ներգրավված լինել այս հարցում։ Մայիսի սկզբին մեր հյուրընկալած բանակցությունները որակում ենք կառուցողական: Կողմերն իրենք են համաձայնել որոշակի դրույթների շուրջ: Այժմ նրանք ավելի լավ են հասկանում միմյանց: Ողջունում ենք շարունակական երկխոսությունն այս թեմայի շուրջ»,- նշել է պետքարտուղարության փոխխոսնակը:
 
Հիշեցնենք՝ այսօր Մոսկվայում բանակցելու են Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարները, մայիսի 25-ին էլ նախատեսված է հանդիպում երկրների առաջնորդների մակարդակով:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play