Պոնտոսի հույների ցեղասպանությունը Թուրքիայում 1916 - 1923 թթ. Ելույթ Սուրբ Սարգիս Տաճարի բակում տեղի ունեցած հանրահավաքում.քրիստոնյա ժողովուրդների զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստյան արարողությունից հետո


Պոնտոսի հույների ցեղասպանությունը Թուրքիայում 1916 - 1923 թթ. Ելույթ Սուրբ Սարգիս Տաճարի բակում տեղի ունեցած հանրահավաքում.քրիստոնյա ժողովուրդների զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստյան արարողությունից հետո

  • 19-05-2023 13:37:34   | Հայաստան  |  Հասարակություն

 
32 տարի առաջ Հայաստանի հույների “Ֆենիքս” միությունը, որ հետո վերանվանվեց “Պատրիդա”, դիմեց Խորհրդային Հայաստանի իշխանությանը, իսկ հետո նաև՝ Հայաստանի Հանրապետության ղեկավարությանը Թուրքիայում հույների ցեղասպանությունը ճանաչելու խնդրանքով:
 
Մենք այդ մեծ ոճրի զոհերի  միջև տարբերություն չենք դնում՝ անկախ բնակավայրից, նրանք բոլորը մեր հարազատ եղբայրներն էին՝ Պոնտոսիս, Կարսից, Զմյուռնիայից, Կոստանդնոպոլսից և այսօրվա Թուրքիայի այլ վայրերից:
 
Երբ մենք հիշում ենք հույների և հայերի ցեղասպանությունը Թուրքիայում, մենք պարտավոր ենք հարգելու այդ երկրում ապրող և ցեղասպանության ենթարկված բոլոր ազգերի հիշատակը: Ի տարբերություն թուրքերի, մենք գիտակցում ենք, որ ոչ թուրք ազգերի ցեղասպանությունը այդ երկրում թուրք ժողովրդի և պետության պատմության ամենամռայլ և անփառունակ էջերից մեկն է միայն:
 
Ֆրասիացի հրապարակախոս Հանրի Բարբին, որը 1916-ին Թուրքիա էր այցելել, իր նոթատետրում գրում էր. “Ով էլ որ այժմ անցնում է ամայացած Հայաստանով, չի կարող չցնցվել. այնքան արտառոց շատ բան են ասում ավերակների ու մահվան այդ անվերջ հեռաստանները: Չկա մի ծառ, մի ժայռ, մի կտոր մամուռ, որ պղծված չլինի հեղված արյան վտակներով: Չկա մի առվակ, գետ կամ գետակ, որ դեպի հավիտենական մոռացության քշած-տարած չլինի հարյուրավոր, հազարավոր մեռյալ մարմիններ: Չկա մի անդունդ, մի կիրճ, որոնք չլինեն գերեզմաններ բաց երկնքի տակ, որոնց խորքում սպիտակին չտային կմախքների բաց բաց կույտեր, քանի որ գրեթե ոչ մի տեղ մարդախողխողները ոչ ժամանակ ունեին, ոչ էլ նեղություն էին քաշում թաղելու իրենց զոհերին:” 
 
Եւս մեկ վկայություն. անգլիացի պատմաբան, փիլիսոփայության դոկտոր Հերբերտ Ադամս Գիբբոնսը գրում է. “Էլ ավելի սարսափելի և անմարդկային էր խաղաղ բնակչության՝ Միջագետք արտաքսելու ծրագիրը: Ոչ մեկի՝ ոչ հիվանդների, ոչ հղի կանանց համար բացառություն չկար:  Հետները որևէ բան վերցնելն արգելված էր: Եւ այդ դժբախտ մարդիկ  5-6 շաբաթ  քայլելու էին կիզող արևի տակ: Ծերերը, հիվանդներն ու երեխաները ընկնում էին ճամփին ու այլևս վեր չէին կենում: Երկունքի ցավերով բռնված կանանց մտրակներով առաջ էին քշում: Եւ երբ նրանք ծննդաբերում էին քայլելիս, արյունլվա կինը իր մեռելածին երեխայի հետ մեռնում էր ճամփեզրի փոշու մեջ: Ով կարող էր՝ ինքնասպան էր լինում: Խելագարված մայրերը՝ իրենց զավակներին տանջանքից ազատելու համար սպանում էին նրանց՝ գետնին զարկելով: Հարյուր հազարավոր կին ու երեխա կոտորվեցին այդ ճամփին սովից ու ծարավից: 
 
Սա միայն հույների ու հայերի ողբերգությունը չէր, այլ բոլոր նրանց, ով այդ երկրի իսկական տերերն էին, ում այդ երկիրը պատկանում էր անհիշելի ժամանակներից և ում Օսմանյան կայսրության ղեկավարները որոշել էին կամ կոտորել, կամ արտաքսել՝ զրկելով հայրենիքից:
 
Արդյո՞ք այս ամենը կարող էր չլինել: Այլ կերպ ասած,  հնարավո՞ր էր արդյոք խուսափել ցեղասպանությունից: Արդյո՞ք ցեղասպանության մեղավորները հենց իրենք՝ կոտորվող ազգերն էին: Նման հարցերն անխուսափելիորեն առաջանում են այն բոլորի մոտ, ով դեռ միամիտ կարծում է, թե ցեղասպանությունը հայերի, հույների, ասորիների, քրդերի, ռուս մոլոկանների և այլ ազգերի՝ ումից թուրքերը որոշել էին ազատվել, վարվելագծով էր պայմանավորված: 
 
Եւ, իբր, եթե այդ ազգերն ավելի խոհեմ, ավելի խոնարհ, ավելի հավատարիմ լինեին թուրքին և չդիմեին զենքին՝ ցեղասպանություն չէր լինի: Այլ կերպ ասած՝ ցեղասպանության մեղավորները հենց  ցեղասպանության ենթարկված այդ ազգերն են:
 
Իրականում Օսմանյան Թուրքիայի բոլոր ազգային փոքրամասնությունների ցեղասպանության կազմակերպիչն ու իրականացնողը բացառապես թուրք էր:
 
Ցեղասպանությունը քաղաքականապես կշռադատված և նախապես մտածված քայլ էր թուրքերի կողմից և կատարվելու էր անկախ զոհերի վարքից: 
 
Օսմանյան կայսրության ոչ թուրք ազգերի ցեղասպանությունն անխուսափելի էր և կանխվել չէր կարող, որովհետև այն թուրքական քաղաքական մշակույթի անբաժանելի մասն է:
 
Ամբողջ Թուրքիայով մեկ կայսրության ղեկավարությունն՝ իր հրեշավոր ծրագրերն իրականացնելու համար այլազգիների ատելության ալիք էր բարձրացնում, ձգտելով  իր նպատակին. “Թուրքիան միայն թուրքերի համար է”: 
 
Այդպես ստեղծվեց 20-րդ դարի՝ զանգվածային սպանությունների առաջին մեքենան, որը հետո, արդեն 21-րդ դարում Մերձավոր Արևելքում  բազմաթիվ ահաբեկչական կազմակերպությունների տեսք ստացավ: Թուրքիայի ղեկավարության համար ազգերն ու պետությունները  միայն իր նպատակին հասնելու միջոց, ծախսանյութ են:
 
На протяжении многих лет Турция ведет споры по целому ряду вопросов, включая статус островов в Эгейском море. Не так давно президент Турции Реджеп Тайип Эрдоган пригрозил Греции баллистическими ракетами «Тайфун». 
 
Տարիներ շարունակ Թուրքիան իր բոլոր հարևանների հետ վեճի մեջ է՝ տարածքների պատկանելության հարցով: Այն վիճարկում է նաև Էգեյան ծովում մի շարք կղզիների Հունաստանին պատկանելությունը: Բոլորովին վերջերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հունաստանից սպառնաց “Թայֆուն” բալիստիկ հրթիռներ կիրառել:
 
Հունաստանի արձագանքը չուշացավ. երկրի վարչապետ Միցոտակիսը կարճ ու կոնկրետ պատասխան տվեց. “Մեր պատասխանը Թուրքիային՝ մեր մշտական զգոնությունն է, մեր զինված ուժերի հզորացումը, մեր միջազգային կապերը, բայց նախևառաջ՝ մեր ազգի միասնությունը: Այնպես որ թող մեր դրացիները վերջ տան Հունաստանի հասցեին անվերջ տեղացող այդ ծիծաղելի հայտարարություններին, որոնք առաջին հերթին թուրքական հասարակության համար են: Մենք դրանցից չենք վախենում: Վերջապես, Էգեյան ծովի մյուս ափից հնչող սպառնալիքներին մենք պատասխանում ենք մեր ազգի ուժը բնորոշող խոսքով. “Օ՜խի, պարոն Էրդողան”: Ես դա ասում եմ այն լեզվով, որն ամենից լավ է հասկանում Էրդողանը. “Հունաստանի հետ հանաք չեն անում”: Կեցցե՜ս, պարոն Միցոտակիս:
 
Ասում են, մարդասպանները ազգություն չունեն: Այդ խոսքի հետ, թերևս, կարելի է համաձայնվել, եթե հանցագործությունը կենցաղային հողի վրա է: Բայց երբ պլանավորված, պետական մակարդակով կազմակերպված՝ այլազգիների՝ հայերի, հույների, ասորիների, քրդերի, ռուսների զանգվածային սպանդ է կատարվում, մարդասպանների ազգը չհիշատակելը հանցագործություն է: 
 
Միջազգային իրավունքի տեսակետից մի ազգի կամ պետության կողմից մեկ այլ ազգի զանգվածային սպանությունը  ցեղասպանություն է: Եվրոպական քրիստոնյա երկրների օրենսդրության մեջ արտացոլված իմաստության համաձայն մարդասպանին ոչ թե զրկում են կյանքից, այլ հնարավորություն են տալիս ապաշխարելու, զղջալու և դրանով իսկ փրկելու եթե ոչ կյանքը, ապա գոնե հոգին: Ամենածանր հանցագործությունն անգամ կարող է եթե  չմոռացվել, ապա  ներվել, եթե հանցագործը խորապես զղջացել է  և գիտակցել իր արարքի ամբողջ հանցավորությունը: 
 
Քրիստոնեությունը դրանով նրան հոգին փրկելու հնրավորություն է տալիս. կարծում եմ, այդ խնդիրը բավականին հստակ է դրված նաև Ղուրանում:
 
Թուրքիան ապաշխարելու հարյուր տարուց ավել ժամանակ ուներ, սակայն այն ոչ միայն չի ընդունում իր հրեշավոր հանցագործոթյունն, այլև շարունակում է այդ նույն քաղաքականությունը, որն, ըստ էության,  օսման թուրքերի և երիտթուրքերի գործի շարունակությունն է:
 
 Սեփական պատմության նկատմամբ նման մոտեցման պարագայում Թուրքիան, բնականաբար, պետք է խոշոր զերծարարությունների գնա: Իրենց սև գործը սպիտակեցնելու նպատակով 1931 թ. Քեմալ Աթաթուրքի հրամանով ստեղծվեց “Թուրքական պատմական ընկերությունը”, որը կազմեցին թուրք և արտասահմանցի՝  Թուրքիայի կողմնակից պատմաբանները, այդ թվում նաև ԽՍՀՄ-ից, որի իրավահաջորդն այսօր Ռուսաստանն է:
 
Նրանց հանձնարարվեց մաքրել արխիվները, կեղծել հին պատմությունը և  Օսմանյան կայսրության լծի տակ ընկած ազգերի նոր՝ թուրքանպաստ պատմություն գրել: Արխիվներն, ինչ խոսք, մաքրել կարելի է, բայց արդյո՞ք կարելի է մաքրել մարդկության հիշողությունը: Այդ դեպքում ո՞ւր կորան միլիոնավոր հայերը, հույներն ու երկրի ոչ թուրք այլ ազգերը: Մի՞թե նրանք կամովին լքեցին  հազարամյակների իրենց հայրենիքը, իրենց վանքերն ու տները և անհետացման՝ ուծացման ճամփան բռնեցին:
 
Հենց այդ ազգերի անհետացումը Թուրքիայի տարածքից ցեղասպանության ամենացցուն ապացույցն է:  Հրաժարվելով ընդունել այդ ազգերի ցեղասպանությունն իր տարածքում, Թուրքիայի իշխանությունն ու ժողովուրդը ինքն իրեն դուրս է բերում մարդկության ընդհանուր քաղաքակրթությունից: Այսօր, առավել քան երբևէ, դյուրին է պատկերացնել, ինչպիսին կլիներ Եվրոպան, եթե 1683 թ. Վիեննայի մատույցներում թուրքերին չհասցվեր այն ջախջախիչ պարտությունը, որն Օսմանյան կայսրության վախճանի սկիզբը դրեց:
 
Թվում էր՝ Ավստրիան, իսկ նրա հետո ամբողջ Եվրոպան դատապարտված է ոչնչացման: Բայց բոլորը չէ, որ այդպես էին մտածում: Թուրքերի հետ իր հաշիվներն ուներ մաքրելու նաև Լեհաստանի կայսր Յան Սոբեսկին:
 
Թուրքերի՝ երկու ամիս Վիեննան պաշարելուց հետո 1683 թ. սեպտեմբերի 12-ին միացյալ Եվրոպայի զորքը, որի հրամանատարը Յան Սոբեսկին էր, ջարդեց օսմանյան բանակը, կանգնեցրեց թուրքական հորդաները և մի ամբողջ մայրցամաք փրկեց  կործանումից:
 
Այսօր Թուրքիան վերսկսել է Եվրոպայի իր նվաճումը, այն արմատական մահմեդականներով լցնելով: Արդյո՞ք Եվրոպան ուշքի է գալու: Ե՞րբ է գտնվելու նոր Յան Սոբեսկին:
 
Մեզ հետ են Աստվածն ու մեր նախնյաց հիշատակը…
 
Հայաստանի և Արցախի հույների “Պատրիդա” միության նախագահ 
 
Էդ. Պոլատով /Պոլատիդիս/
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն