Հոլանդացի պատգամավորը կկանգնի դատարանի առջեւ իսլամը նացիզմի<br /> հետ համեմատելու համար<br />


Հոլանդացի պատգամավորը կկանգնի դատարանի առջեւ իսլամը նացիզմի
հետ համեմատելու համար

  • 22-01-2009 16:50:00   | Նիդեռլանդներ  |  Միջազգային
ԱՄՍՏԵՐԴԱՄ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մոտակա ժամանակները Ամստերդամի Վերաքննիչ դատարանը կսկսի հոլանդացի խորհրդարանական Գիիրտ Վիլդերսի գործի քննությունը, որը իսլամը համեմատել էր նացիզմի հետ: Նա մեղադրվում է կրոնական ատելություն բորբոքելու եւ մուսուլմանների խտրականության մեջ, հաղորդում է «Ֆրանսպրես» գործակալությունը: Գիիրտ Վիլդերսը, որը ծայրահեղ աջակողմյան «Ազատության կուսակցության» առաջնորդն է, կոչ է արել Նիդերլանդների տարածքում արգելել Ղուրանը: 2008 թ. մարտին քաղաքական գործիչը նկարահանել եւ համացանցում տեղադրել էր 17-րոպեանոց վավերագրական ֆիլմ, որտեղ մուսուլմանների գլխավոր սուրբ գրքում շարադրված գաղափարները անվանում էր ֆաշիստական եւ հայտարարում, որ իսլամը համարում է վտանգավոր արեւմտյան մշակույթի համար: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ֆիլմը համարել էր «վիրավորական եւ հակաիսլամիստական»: Դրանից բացի, այդ ժապավենի բովանդակությունը հարուցել էր Պակիստանի, Իրանի, Ինդոնեզիայի եւ Աֆղանստանի բնակիչների վրդովմունքը:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play