Ալիևը դրական ակնկալիքներ ունի խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններից


Ալիևը դրական ակնկալիքներ ունի խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններից

  • 22-05-2023 15:26:24   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հույս է հայտնել, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցությունները դրական արդյունք կունենան։
 
«Մենք հուսով ենք, որ բանակցություններն ի վերջո կհանգեցնեն տևական խաղաղության Հարավային Կովկասում», - այսօր Վիլնյուսում Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ բանակցություններից հետո հայտարարել է Ալիևը։
 
Ադրբեջանի նախագահը նշել է, որ լիտվացի պաշտոնակցի հետ հանդիպմանը ևս քննարկել է հայ - ադրբեջանական խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր։
 
Ալիևը հավաստիացրել է, որ Բաքուն «ամեն ինչ անում է», «կառուցողական ջանքեր» է գործադրում հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, միաժամանակ հավելելով, որ այդ փաստաթղթի ստորագրումն անխուսափելի է և «պետք է համապատասխանի միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին»։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play