Դեսպան Եգանյանն իր հավատարմագրերն է հանձնել Բրազիլիայի նախագահին


Դեսպան Եգանյանն իր հավատարմագրերն է հանձնել Բրազիլիայի նախագահին

  • 25-05-2023 14:09:34   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Մայիսի 24-ին Բրազիլիայի մայրաքաղաքի «Պալասիու դու Պլանալտու» նախագահական պալատում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Եգանյանի՝ Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվային հավատարմագրերի հանձնման արարողությունը:
 
Արարողությանը ներկա էին նաև Բրազիլիայի արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Մարիա Լաուրա դա Ռոշան, Բրազիլիայի նախագահի աշխատակազմի՝ միջազգային հարցերով հատուկ վարչության պետ Սելսո Ամորիմը, Բրազիլիայի ԱԳՆ և նախագահի աշխատակազմի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ:
 
Դեսպան Եգանյանը ողջույնի խոսքեր է փոխանցել ՀՀ նախագահից Բրազիլիայի նախագահին և Բրազիլիայի բարեկամ ժողովրդին: Նախագահ Լուլան իր հերթին ողջույնի խոսքեր է ուղղել ՀՀ նախագահին և նշել, որ ուշադրությամբ հետևում է Հարավկովկասյան տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին:
 
Արմեն Եգանյանը նաև գրառում է արել նախագահական պալատի պատվավոր հյուրերի գրքում:
 
ՀՀ ԱԳՆ
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play